Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» չեմպիոնավարի ավարտեց մրցաշրջանը (տեսանյութ)

Սպորտ
alashkert

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան վերջին՝ 30-րդ տուրի հանդիպումները: Հանրապետության այս տարվա չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց մրցաշարի ետնապահ «Արարատին»: Խաղից հետո ալաշկերտցիները պարգեւատրվեցին ոսկե մեդալներով: Երկրորդ տեղը գրավեց Կապանի «Գանձասար-Կապանը», որը Գյումրիում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց 3-րդ հորիզոնականում գտնվող «Շիրակի» հետ: Երեւանի «Բանանցի» եւ «Փյունիկի» միջեւ կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 2:0: Այդպիսով, ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի հերթական առաջնությունը, որն առաջին անգամ անցկացվեց 6 թիմով: Չնայած այդ հանգամանքին, առաջին եւ վերջին տեղերը գրաված թիմերի միջեւ եղած միավորների տարբերությունը կազմեց 52 բալ, ինչը վկայում է թույլ մրցակցության մասին: Պայքարի բացակայության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ միայն 6 անգամ է թիմերին հաջողվել փրկել խաղը՝ առաջին կեսում հետապնդողի դերում հայտնվելուց հետո: Նշենք, որ «Ալաշկերտը» հանդես կգա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում, իսկ «Գանձասար-Կապանը», «Շիրակը» եւ «Փյունիկը»՝ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում: Դաշտ մտան նաև ֆուտբոլիստների երեխաները։ [caption id="attachment_1547215" align="alignnone" width="700"]FC Alashkert players and coaching staff awarding ceremony took place at Vazgen Sargsyan Republican Stadium FC Alashkert players and coaching staff awarding ceremony took place at Vazgen Sargsyan Republican Stadium[/caption] [caption id="attachment_1547330" align="alignnone" width="526"]voskanyan Կիսապաշտպան Անդրանիկ Ոսկանյան և Ժիզել Ոսկանյան[/caption] [caption id="attachment_1547216" align="alignnone" width="700"]FC Alashkert players and coaching staff awarding ceremony took place at Vazgen Sargsyan Republican Stadium FC Alashkert players and coaching staff awarding ceremony took place at Vazgen Sargsyan Republican Stadium[/caption]