Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք Գարեթ Բեյլի կիսանդրին կօգնի «Ռեալին» ՉԼ եզրափակիչում

Սպորտ
sport-bejl

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից հետո իր կիսանդրի կունենա նաեւ թիմի խաղացող Գարեթ Բեյլը: Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, պորտուգալացի քանդակագործ Էմանուել Սանթոշը, որը Ռոնալդուի արձանի հեղինակն է, բրիտանական «Պեդի Փաուեր» բուքմեյքերական ընկերության պատվերով կերտել է ուելսցի հարձակվողի կիսանդրին: Այն պատրաստվել է 264 ժամում եւ կշռում է 40 կիլոգրամ: Գարեթ Բեյլի կիսանդրին կտեղադրվի Կարդիֆի «Միլենիում» մարզադաշտի մոտ, որտեղ հունիսի 3-ին տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի «Ռեալ» - «Յուվենթուս» եզրափակիչ հանդիպումը: Ըստ բուքմեյքերական ընկերությունների, այդ խաղի ֆավորիտը իսպանական ակումբն է, որի հաղթանակը գնահատվում է 2,60 գործակից, իսկ «Յուվենթուսինը»՝ 2,90: