A
A
Ֆելիսիանո Լոպեսը մտադիր է գերազանցել Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը
Իսպանացի թենիսիստ Ֆելիսիանո Լոպեսը նպատակ է դրել գերազանցել Ռոջեր Ֆեդերերին պատկանող ռեկորդներից մեկը: 35-ամյա մարզիկը ներկայումս մասնակցում է Ֆրանսիայի բաց առաջնությանը, որը 61-րդ անընդմեջ մրցաշարն է Մեծ սաղավարտի շրջանակում: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն շվեյցարացի թենիսիստին, որը 4 մրցաշար ավելին է անցկացրել: Ռոջեր Ֆեդերերն այս տարի բաց է թողնում Ֆրանսիայի առաջնությունը: Դա նշանակում է, որ Ֆելիսանո Լոպոեսը լավ հնարավորություն է ստացել գերազանցելու այդ ռեկորդը: Դրա համար իսպանացի թենիսիստը պետք է մասնակցի Մեծ Սաղավարտի առաջիկա բոլոր մրցաշարերին՝ ներառյալ 2018 թվականի Ուիմբլդոնի մրցաշարը: