Հունիսի 1-ի ժամանցային ծրագրերը՝ Երևանում
Հարգելի՛ համաքաղաքացիներ, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ վառ և գունեղ հրավառությամբ: Մայրաքաղաքում նախատեսված մանկական միջոցառումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով. Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան 11:00 -17:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր 11:00-12:00՝ կավճանկարչություն 16:00-20:00՝ «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս: Երևանի կենդանաբանական այգի 12:30-13:00՝ հեծանվային կայանատեղի բացում 13:00-18:00՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ: Մանկական զբոսայգի 10:00-12:00՝ «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես 12:00-16:00՝ մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ: «Հաղթանակ» զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան 10:00-13:00՝ զվարճախաղերի անվճար սպասարկում 11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն 19:00- 23:00՝ երաժշտական շոու ծրագիր 22:00՝ հրավառություն: Հյուսիսային պողոտա 11:00-18:00՝ «Անակնկալների ճամփուղի» «Երազ այգի», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան 10:00-21:00՝ մանկական զվարճալի համերգային ծրագիր: Կարապի լիճ 20:30-23:00 մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում: Նշենք որ հունիսմեկյան միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: