Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատահարներ ավտոճանապարհներին

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Մայիսի 30-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «պոլիտրավմա ախտորոշմամբ» բուժօգնության դիմած 62-ամյա քաղաքացուհին հայտնել է, որ Ագրարային համալսարանի մոտ վայր է ընկել: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացուհին նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.30-ին, Տերյան փողոցում՝ Ագրարային համալսարանի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն: Մայիսի 30-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցի թիվ 80 հողակտորի դիմաց 7-ամյա աղջիկը անհայտ համարի ավտոբուս բարձրանալիս վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: Մայիսի 30-ին, ժամը 20.45-ին, Երևանի Մայիսի 9-ի և Մանանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան», «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ: «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Մայիսի 30-ին, ժամը 6.30-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 32 տան դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, այնուհետև բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի: «ԲԻԴ»-ի ուղևորը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Մայիսի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-21015», «Օպել» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ: «Նիսսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Մայիսի 30-ին, ժամը 15.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի «Հայուհու» հրապարակում բախվել է «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Մայիսի 30-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված «ԿամԱԶ»-ի, այնուհետև շարժվելով առաջ՝ բախվել է աջակողմյան պատին: «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 12.55-ին, «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 24-ամյա երիտասարդ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Կատարվում է քննություն: