Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոմ Քաթինան` «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
MHM0114632

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ավրորա» մրցանակի 2017 թվականի գլխավոր մրցանակակրի անունը, դա Սուդանի 750 հազար բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան է: Որպես «Ավրորայի» դափնեկրի Թոմ Քաթինային շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք  նմանատիպ բարեգործությամբ են զբաղվում և ոգեշնչել են իրեն՝ գործելու։ Ինչպես արդեն նշել ենք Թոմ Քաթինան   Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներն է, որը  տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է և իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն՝ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի: Հյուրերը մեծարանքի են արժանացրել նաեւ մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ Սոմալիից Ֆարթուն Ադանին և նրա դստերը՝ Իլվադ Էլմանին, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշին եւ Դենիս Մուկվեգեն, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում Կոնգոյում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց: ....................................... Այսօր հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը:  Մրցանակի շնորհման ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել ստորեւ: Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար երեկ Հայաստան է ժամանել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Մրցանակաբաշխության արարողությունը սկսվելու է Երևանի ժամանակով 20 անց 45 րոպեից: [caption id="attachment_1546401" align="alignnone" width="700"]Annual international humanitarian awards ceremony 'Aurora Prize for Awakening Humanity' took place at K. Demirchyan Sports and Concerts Complex Annual international humanitarian awards ceremony 'Aurora Prize for Awakening Humanity' took place at K. Demirchyan Sports and Concerts Complex[/caption] [caption id="attachment_1546403" align="alignnone" width="700"]Annual international humanitarian awards ceremony 'Aurora Prize for Awakening Humanity' took place at K. Demirchyan Sports and Concerts Complex Annual international humanitarian awards ceremony 'Aurora Prize for Awakening Humanity' took place at K. Demirchyan Sports and Concerts Complex[/caption] [caption id="attachment_1546409" align="alignnone" width="700"]Annual international humanitarian awards ceremony 'Aurora Prize for Awakening Humanity' took place at K. Demirchyan Sports and Concerts Complex Annual international humanitarian awards ceremony 'Aurora Prize for Awakening Humanity' took place at K. Demirchyan Sports and Concerts Complex[/caption]