Ինչ է վաճառում կառավարությունը. ցանկ
ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Մասնավորեցման ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 47 ընկերություն: Դրանք վաճառքից նախատեսվում է ստանալ 35-36 մլրդ դրամ: Մասնավորեցման ծրագրում հետևյալ ընկերություններն են ընդգրկված Բժշկական կենտրոններ. «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», քաղ. Երևան, «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ, քաղ. Երևան, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», քաղ. Երևան, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, քաղ. Երևան, «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ– Արագածոտնի մարզ, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան ՓԲԸ, քաղ. Դիլիջան, «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ, քաղ.Երևան, «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ, Կոտայքի մարզ, «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ, քաղ.Երևան, «Արաբկիր» բժշկական համալիր–երեխաների եվ դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, քաղ. Երևան, «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ, քաղ. Վարդենիս, ՓԲԸ- քաղ. Երևան: Գիտություն. «Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ» ՓԲԸ, քաղ. Երևան, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ- քաղ. Երևան Արտադրություն և ծառայություններ. «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող, «Ագրոսպասարկում» ՓԲԸ, քաղ. Երևան, «Հայփոստ» ՓԲԸ, քաղ. Երևան, «Բյուրեղ» հանքային ջրերի գործարան, ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը-Կոտայքի մարզ,գ.Բջնի, «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ, քաղ. Երևան, «Հայառշինվերանորոգում-1» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, քաղ. Երևան, «Երառսպասարկում» ՓԲԸ, քաղ. Երևան, «Հայավտոկայարան» ՓԲԸ, Կոտայքի մարզ, «Էներգաիմպեքս» ՓԲԸ, քաղ. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, Անիի «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Կրթություն և մշակույթ. Տաշիրի կինոցանցի գույք, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ, քաղ.Երևան, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ, քաղ.Իջևան, բաժնեմասը՝ քաղ. Երևան, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն», քաղ.Իջևան, Սպիտակ լճեր Սպորտի բնագավառում. «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ, Կոտայքի մարզ, քաղ. Ծաղկաձոր «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ, քաղ.Երևան, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ- քաղ. Երևան, «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ, քաղ. Երևան,Շիրակի 39: