Հիմնական դպրոցն ավելի շատ գիտելիք է տալիս, քան ավագը. շրջանավարտ (տեսանյութ)
Վերջին զանգի ազդարարումով՝ 19618 շրջանավարտ հրաժեշտ է տալիս դպրոցին ։ Աշակերտները տարբեր կերպ են գնահատում դպրոցից ստացած գիտելիքները: «Գրքերը շատ պարզ են, էն ինչ սովորել եմ ես 1-ից 9-րդ դասարանի գրքերով է, այնտեղ ավելի շատ պաշար կա, քան 10- ից 12-րդ դասարանների գրքերում»,-ասում է շրջանավարտ Ալինա կոտոյանը: Բուհ ընդունվել պատրաստվողների մեծ մասը մի ամբողջ ուսումնական տարի, ոմանք անգամ երկու տարի օգտվել են կրկնուսույցի ծառայություններից: Նրանք սակայն չեն շտապում պնդել, թե դա կրթական համակարգի բացն է: Կրթական համակարգի բացերն ու թերությունները բարձրաձայնելու ու դրանց լուծումները գտնելու համար, արդեն երկու ամիս է ակտիվ գործունեություն է իրականացնում կրթական քաղաքացիական նախաձեռնությունը: «Ինչի՞ մենք պետք է ունենանք կրկնուսուցում, ինչի մեր դպրոց պետք է մտնի մի ուսուցիչ, որ աշակերտի խնդրանքին՝ բացատրել եւս մեկ անգամ, կպատասխանի, որ իրեն վճարում են մեկ անգամ բացատրելու համար»,- ասում է Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Մարիամ Չախոյանը Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամները հույս ունեն, որ իրենց կկարողանան աշխատել նաեւ ԿԳՆ-ի հետ՝ բարեփոխումներ իրականացնելիս։ Մանրամասները՝ տեսանյութում