A
A
Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի հաղթող (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին»:
Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, իսկ 48-ին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը:
Այդպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին անգամ հաղթեց Եվրոպայի լիգայում եւ սահմանեց յուրօրինակ հեթ-տրիկ, քանի որ նախկինում մանչեսթրցիներն արդեն տիրել էին չեմպիոնների եւ գավաթակիրների գավաթին:
Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայաստանցի ֆուտբոլիստը, որը իր թիմի հետ հաղթեց եվրոպայի գավաթակի խաղարկությունում:

Henrikh Mkhitaryan celebrates with the flag of his beloved nation wrapped around him.
— HaySport (@HaySport01) May 24, 2017
? pic.twitter.com/7HgDjtt237