Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում է (ուղիղ) (տեսանյութ)

Սպորտ
unnamed-13-1

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպայի լիգայի  եզրափակչին, որտեղ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ուժերը կչափի հոլանդական «Այաքսի» հետ: Մեր ֆուտբոլիստը հայտավորված է մանչեսթերյան թիմի մեկնարկային կազմում: Նրա հետ խաղադաշտ կմտնեն նաեւ հետեւյալ ֆուտբոլիստները. դարպասապահ Սերխիո Ռոմերո, պաշտպաններ՝ Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Դեյլի Բլինդ, Մատեո Դարմիան, կիսապաշտպաններ՝ Անդեր Էրերա, Մարուան Ֆելաինի, Խուան Մատա, Պոլ Պոգբա, հարձակվող՝ Մարկուս Ռեշֆորդ։ Հենրիխ Մխիթարյանը հավանաբար կխաղա ենթահարձակվողի դիրքում: «Այաքսը» խաղը կսկսի այսպիսի կազմով. Անդրե Օնանա, Ջոել Վելտման,Դավինսոն Սանչես, Մաթեյս Դե Լիգթ, Ջաիրո Ռիդեւալդ, Լասե Շյոնե, Դավի Կլասեն, Հակիմ Զիեշ, Բերտրան Տրաորե, Կասպեր Դոլբերգ, Ամին Յունես: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Այաքս» եզրափակիչ խաղը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: