Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամը 08:00-ից մինչեւ 12:30-ը` 21 պատահար. ՀԺ

Կարևոր լուրեր Հասարակություն
vost-1

Այսօր առավոտից եղանակային վատ պայմանների պատճառով Երեւան քաղաքի մի շարք հատվածներում՝ նույնիսկ մեկ ժամից ավելի խցանումներ են առաջացել: Մասնավորապես` միակողմանի խցանված են Բաղրամյանի եւ Կոմիտասի պողոտաները։ Խցանումների առաջացման հիմնական պատճառներից մեկը առավոտից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Ժամը 08:00-ից մինչեւ 12:30-ը գրանցվել է 21 պատահար: Այս մասին մեր հարցին պատասխանելով ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Վերջինս պատասխանել է մեր մի քանի հարցերին: - Պարոն Խաչատրյան, այս ժամի դրությամբ քաղաքի ո՞ր հատվածներում են խցանումներ: - Խցանումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, անմիջապես խնդրին արձագանքնվել է Ճանապարհային ոստիկանության կողմից: Պարզվել է, որ եղանակային պայմանների պատճառով կարճ միացում է եղել Վաղարշյան եւ Կոմիտաս փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտում, ինչի ուղղությամբ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել խափանումը վերացնելու համար: Բացի այդ, ճանապարհապարեկային ծառայության վերակարգեր են ուղարկվել նշված խաչմերուկ՝ երթեւեկությունը կարգավորելու նպատակով, դա տեւել է մինչեւ ժամը 09:00-ն: Եղել են նաեւ մի քանի հատվածներում խցանումներ՝ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների հետ: Եղանակային պայմաններից ելնելով, թեկուզ անձրեւին ավելի հաճախակի են դարձել պատահարները եւ այսօր նույնպես բացառություն չէր: Այդ պատահարներով պայմանավորված դեպքի վայրերի հատվածներում կային խցանումներ: Առայժմ մեր դիտարկումների տեսադաշտում այսքանն է: Ավելին՝ այստեղ