Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուլը փախել է. հատուկ նշանակության փրկարարական ջոկատն է միջամտել

Պաշտոնական
DISNAuvhnF89QR4XbEyCgSDjYe

Մայիսի 23-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ցուլը փախել է անասնագոմից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները պարաններով կապել են ցլին և տեղափոխել անասնագոմ: