Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Երեք արու զավակ մեծացնող ընտանիքը սովամահ է լինում. Առավոտ

Հասարակություն
Tun_5

36-ամյա Քրիստինե Սաղաթելյանը միայնակ իր անչափահաս երեք տղաներին մեծացնում է Գյումրու Արցախ թաղամասի հին, խարխուլ տներից մեկում՝ Աթարբեկյան 33 փողոց, 106 հասցեում, որը փաստաթղթով 80 տոկոսով վթարային է։ Քրիստինեն բնակվում է խորթ մոր ու երկու եղբայրների հետ, որոնցից մեկը ի ծնե հաշմանդամ է, իսկ մյուսը նոր է վերադարձել բանակից՝ մասնակցելով նաև ապրիլյան պատերազմին։ Բազմանդամ ընտանիքում և ոչ մեկը չի աշխատում, ընտանիքը հացի կարոտ է, ապրում են հարևանների օգնությամբ։ Քրիստինե Սաղաթելյանն Aravot.am-ի հետ զրույցում նեղվեց, որ Գյումրիում ուր դիմում է, իրեն աշխատանքի չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ բարետես չես։ «Գնացի «Կառոնա» խանութ, ասեցին՝ մենք բարետես վաճառողուհի ենք ուզում, դիմեցի մի վարսավիրանոց, ասին՝ կզանգենք քեզ ու զանգ չստացա․․ Չգիտեմ ինչո՞վ ապրեմ։ Միշտ ամաչել եմ կենցաղային խնդիրներից խոսել, ասել, որ էրեխեքս օրվա հացի կարոտ են, օրեր կան, որ ոչինչ չկա ուտելու, բայց հիմա առանց ամաչելու խնդրում եմ, ուզում եմ՝ որևէ մեկը ինձ օգնի աշխատանքով, որդիներիս մեծացնեմ։ Մեր ամբողջ ընտանիքն ապրում է 35 հազար դրամ նպաստով։ Հացը նիսյայով եմ վերցնում, հենց նպաստը ստացա, հացի պարտքն եմ տալիս, կոմունալների փող չի հասնում, սոված նստում ենք։ Մեկ էլ հոլանդական «Ֆամ թու ֆամ» (Fam to Fam) բարեգործական կազմակերպությունն է օգնում»,- ասաց Քրիստինեն։ Նա պատմեց, որ ինքն ու զավակները բռնությունների են ենթարկվել ամուսնու կողմից, որի պատճառով էլ հեռացել են նրանցից։ Քրիստինեի պատմելով, վերջինս մտել է ինչ-որ կրոնական խմբավորման մեջ, որից հետո անընդհատ սպառնացել է դանակահարել, մոր աչքի առաջ մորթել երեխաներին։ Այդ ծանր հոգեապրումներն էլ միանգամից «ծերացրել, կիսամարդ» են դարձրել իրեն, իսկ զավակներից մեկը վախից երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել։ Մենք նրանց տանը եղանք այն պահին, երբ հորդառատ անձրևը կտուրից ներս էր լցվում՝ խոնավացնելով հատակն ու պատերը։ Քրիստինեի մայրը, մեզ ցույց տալով ննջասենյակի պատն, ասաց, որ շորեր են մտցնում բացված ծակի մեջ, քանի որ առնետները հանգիստ չեն տալիս, հենց այդտեղից են ներս լցվում։ Tun_1 Tun_2 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով