A
A
Տոնի Ադամս. «Արսեն Վենգերին չի կարելի մարզիչ համարել»
Իսպանական «Գրանադա» թիմի գլխավոր մարզիչ Տոնի Ադամսն իր ինքնակենսագրականում գրել է, որ Լոնդոնի «Արսենալը» երկար ժամանակ գլխավորող Արսեն Վենգերին չի կարելի մարզիչ համարել: «Նա իշխանատենչ մարդ է եւ երբեք չի սիրում, որ իրեն հակաճառում են: Պատճառն այն է, որ նա ամենեւին էլ մարզիչ չէ: Ես նախկինում նշել եմ, որ մարզելն Արսեն Վենգերի ուժեղ կողմերից չէ: Վերջին հաշվով, ինչպես կարելի է նրան մարզիչ համարել, երբ անընդհատ զբաղված է թղթաբանությամբ», - նշել է «Արսենալի» նախկին ավագը, որը ֆրանսիացի մասնագետի հետ աշխատել է 1996-2002 թվականներին եւ դարձել Անգլիայի կրկնակի չեմպիոն: