Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա» (տեսանյութ)

Հասարակություն
gay1

«Ցանկացած քարոզչություն դիվանագիտական ներկայացուցչության կողմից՝ ներքին գործերին խառնվել է»,- Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առաջ ակցիայի ժամանակ ասաց   «Հանուն օրենքի»  շարժման անդամ   Ծովինար Կոստանյանը: Մի քանի օր առաջ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը:  Դա առաջացրել էր  նաեւ Կոտայքի թեմի հոգեւոր հովիվի դժգոհությունը. «Հստակ միտք արտահայտող կարգախոս է, Սոդոմ-Գոմորը  Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»,- ասաց    Տեր Կյուրեղ քահանա Տալյանը: «Հանուն օրենքի» ՀԿ համակարգող խմբի անդամ Արման Ղուկասյանն էլ ավելացրեց. «Մի քանի օրից դիմելու ենք ԱԳՆ-ին, որպեսզի սթափ գնահատական տրվի դրան»։ «Հանուն օրենքի» հասարակական շարժումը խստորեն դատապարտում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան քայլը եւ պահանջում, որ դեսպանը հրապարակային ներողություն խնդրի: Ներողություն խնդրելուց հետո, ըստ նրանց, դեսպանը պետք է լքի ՀՀ-ն:   Նրանք նաեւ նամակ հանձնեցին դեսպանատանը: