Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԳԲՏ համայնքն առաջարկներ է ներկայացրել իշխանություններին

Կարևոր լուրեր Հասարակություն
lgbt_life

Այսօր՝ մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրն է։ Ավելի քան 100 երկրների հետ Հայաստանը ևս մասնակցում է արշավին՝ իրականացնելով մեկ շաբաթյա մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց խնդիրները։ Այս առիթով Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) նամակներ է*ուղարկել Հայաստանի նախագահին, վարչապետին, Ազգայի Ժողովի պատգամավորներին, նախարարություններին, Սահմանադրական դատարանին, դատախազությանը և ոստիկանությանը։ Նամակներում տեղեկություն է տրամադրված Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավիճակի մասին, ներկայացված են հետազտություններից տվյալներ և համապատասխան գերատեսչություններին արված են համապատասխան առաջարկություններ։ Մասնավորապես, ՀՀ նախագահին առաջարկվել է՝

  • Մշտադիտարկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության դեպքերը և ուսումնասիրել առկա իրավական կարգավորումները ոլորտում, ինչպես նաև հանդես գալ նոր օրենսդրական կամ առկա օրենքներում փոփոխությունների իրականացման առաջարկով։
  • Ապահովել ՀՀ–ում օրենսդրական կարգավորումներ` պայքարելու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ` ապահովելով հավասար իրավունքներ և հարգանք լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ։
Վերը նշված առաջարկություններն ուղղվել է բոլոր գերատեսչություններին։ Վարչապետի դեպքում նաև առաջարկվել է։
  • Իրականացնել ՀՀ կողմից ստանձնած միջազգային կոնվենցիոն պարտականությունները, մարդու իրավունքների կոնվենցիոն և այլ մարմինների, ներառյալ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի, Մարդու իրավունքների կոմիտեի, Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված բոլոր առաջարկությունները, որոնք առնչվում են ԼԳԲՏ իրավունքների իրացման ապահովմանը։
Ոստիկանությանն ու դատախազությանը՝
  • Իրավապահ գործունեություն իրականացնելիս ընդունել խտրականության բացառման սկզբունքը՝ որպես մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման հիմնարար կանոն:
Նույն սկզբունքը առաջարկվել է հաշվի առնել նաև պատգամավորներին ՝ օրենքներ և այլ իրավական ակտեր ընդունելիս, իսկ Սահմանադրական դատարանին՝ գործեր քննելիս և իրավական ակտերի սահմանադրականության հարցը որոշելիս։ Կրթության և գիտության նախարարությանը՝
  • ՀՀ-ում խթանել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և  միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմների ստեղծումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝
  • ՀՀ-ում ստեղծել սոցիալական ոլորտում սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և  միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմներ:
Առողջապահության նախարարությանը՝
  • ՀՀ-ում ստեղծել առողջապահության ոլորտում սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմներ:
   Հայաստանում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա միջոցառումներին կարող եք ծանոթանալ pinkarmenia.org կայք էջում։ Նույնասեռականությունը դադարեց համարվել հոգեկան խանգարում, երբ 1990թ․ մայիսի 17-ին հրապարակվեց  Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների դասակարգման հերթական համարը։ Դրանից 15 տարի անց 24 հազար հոգու և մի շարք միջազգային կազմակերպությունների ջանքերով այդ օրն ընտրվեց աշխարհում նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը։ 2009թ․ արշավի անվանը ավելացվեց նաև տրանսֆոբիան, իսկ 2015թ՝ բիֆոբիան։ Հայաստանը արշավին միացել է 2010թ-ից։ Օրվա նպատակն է աշխարհում ուշադրություն հրավիրել նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնություններին, ճնշումներին ու խտրականությանը։