Եվրոպացի դիտորդները՝ ընտրակաշառքի եւ ձայներ գնելու մասին
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 10 անդամից բաղկացած թիմը երեկ ավարտել է իր դիտորդական առաքելությունը Երեւանում… Պատվիրակությունը հանդես է եկել հայտրարությամբ,ո րը ներկայացնում ենք ստորեւ. Այս ընտրությունների ընթացքում, որոնք անցկացվեցին 2016 թ.-ին լրամշակված Ընտրական օրենսգրքի համապատասխան, ընտրողների նույնականացման սարքերը օգտագործվեցին երկրորդ անգամ ապրիլի 2-ի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, ինչը թույլ տվեց Կոնգրեսի պատվիրակությանը գնահատելու իրավական դաշտի փոփոխությունների եւ նոր էլեկտրոնային համակարգի իրացումը ընտրողներին բացահայտելու եւ ընտրակեղծիքները կանխելու համար. Ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, Կոնգրեսի 4 թիմեր այցելեցին մոտ 100 ընտրատեղամաս տարբեր վարչական շրջաններում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Էրեբունի, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Դավթաշեն, Աջափնյակ եւ Արաբկիր), որտեղ էլեկտրոնային տեխնիկական սարքերը աշխատել են անխափան ողջ քվեարկության ընթացքում: Բացի վերոհիշյալ սարքերից, բոլոր ընտրատեղամասերում տեղադրված էին տեսախցիկներ՝ ընտրակեղծիքները, հատկապես բազմակի քվեարկության եւ ընտանեկան քվեարկության դեպքերը կանխելու, ինչպես նաեւ ընտրատեղամասերի բացման եւ քվեաթերթիկների հաշվելու ընթացքի թափանցիկությունն ապահովելու համար: Փոփոխված Ընտրական օրենսգիրքը նախատեսում է նաեւ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակում ընտրություններից հետո, քանի որ ընտրացուցակների ճշտությունը համարվում էր երկրի ընտրական համակարգի երկարատեւ մարտահրավերներից մեկը: Բացի նոր տեխնոլոգիաներից, Կոնգրեսի անդամները նաեւ գնահատել են տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների, այդ թվում սարքի մասնագետի աշխատանքը։ Նրանք բոլորը վերապատրաստվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ինչը դրական է գնահատվել առաքելության կողմից: Ընդհանուր առմամբ, ընտրությունների օրը եղել է հանգիստ եւ բնականոն, բացառությամբ որոշ միջադեպերի, որոնք մասին զեկուցվել է Կոնգրեսի անդամներին՝ ներառյալ ընտրակաշառքների եւ կրկնակի քվեարկության վերաբերյալ մեղադրանքները: «Փոփոխված Ընտրական օրենսգիրքը եւ նոր տեխնիկական միջոցները, իհարկե, բարելավել են իրավիճակը տեղամասերի ներսում: Սակայն, ժողովրդավարական կոնսոլիդացիա է անհրաժեշտ է նաեւ տեղամասերից դուրս: Ինչպես ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մեր պատվիրակությունը լսեց մեղադրանքներ ընտրակաշառքների եւ ձայներ գնելու մասին, ինչը համակարգային խնդիր է Հայաստանում: Բացի այդ, կա ճնշում պետական ծառայողների վրա եւ վարչական ռեսուրսների չարաշահում: Մեր դիտորդների այցելության ժամանակ նկատվել են մարդկանց խմբեր, կուտակումներ ընտրատեղամասերի մոտ, ինչը ստեղծել է վերահսկվող քվեարկության մթնոլորտ: Նույնը վերաբերվում է նաեւ ընտրողներին ավտոբուսներով ընտրատեղամասեր բերելու փաստին, որը մենք նկատել ենք: Իշխանությունները պետք է լրջորեն վերաբերվեն բոլոր այս հարցերին, որպեսզի բարձրացնեն վստահությունը ընտրությունների եւ, ընդհանրապես, վարչակազմի նկատմամբ », - հայտարարել է պատվիրակության ղեկավար Լիզա Անսալան: «Այն փաստը, որ կիրակի օրը ընտրողների միայն 40 տոկոսն է մասնակցել ընտրություններին շատ տագնապալի նշան է եւ ցույց է տալիս քաղաքական ապատիայի բարձր մակարդակը եւ քաղաքական համակարգի նկատմամբ անվստահությունը: Բարելավված ընտրական ոլորտը եւ նոր տեխնոլոգիաների կիրառումը ընտրությունների օրը կեղծիքները կանխելու նպատակով շատ ողջունելի է Կոնգրեսի կողմից եւ մեծացրել է թափանցիկությունը: Այնուամենայնիվ, շատ ավելին է պետք անել ապատիայի եւ քաղաքական դաշտի նկատմամբ հիասթափության հիմնական պատճառը հասկանալու համար,» ասել է Լիզա Անսալան: