Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողների բուժումը ՌԴ-ում կազմակերպելու համար գումար է հատկացվել

Պաշտոնական
hospital

Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ  Սահակյանի բուժումը նույնպես Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով: Զինծառայողների բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ  է տրվել  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը: ՀՀ կառավարություն