Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քվեաթերթիկի կաղապար և ձեռնարկ` կույրերի համար

Կարևոր լուրեր Պաշտոնական
Region-Capture-2

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանուընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիներիհամար մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ձեռնարկներ, ինչպես նաև քվեաթերթիկի հատուկկաղապար: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկները հասցեատերերին է հանձնելու «Հայաստանիկույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով:  Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 10-ին` ժամը 11.00-ին,  «Հայաստանի կույրերի միավորում» հասարակականկազմակերպության գրասենյակում (ք.Երևան, Իսահակյան 18): Միջոցառմանը կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:   ԿԸՀ մամուլի ծառայություն