Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչն է բերում օտարերկրյա ուսանողին Հայաստան (տեսանյութ)

Հասարակություն
80fd08f7a78d08f3fc9768275258eb58

Աշխարհում 150 միլիոն ուսանող կա, որից 5 միլիոնը օտարերկրացի է։ Ամենից շատը՝ մոտ 1 միլիոնը, սովորում են Միացյալ նահանգներում և ԱՄՆ են բերում 35 միլիարդ դոլար։ Տվյալները բերում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը. «Ամեն ուսանող այդ երկիրը 50 000 դոլարի ներդրում է բերում։ Օտարերկրյա ուսանողությունը դառնում է բիզնեսի ոլորտ և դառնում տվյալ երկրի բյուջետային եկամուտների խողովակներից մեկը»։ Ի տարբերություն արևմտյան երկրների՝ Հայաստանում ուսումը բավականին էժան է, և դա է պատճառը, որ այստեղ էլ օտարերկրյա ուսանողների հոսք կա։ Հասկանալու համար կրթության գների տարբերությունը, Ահարոն Ադիբեկյանը երկու տվյալ է բերում. «Եթե ԱՄՆ-ում բժիշկ դառնալու համար ուսանողը 100 000 դոլարի չափ գումար է վճարում տարեկան, Հայաստանում այդ գինը բավականին փոքր է»։ Սա իր հերթին պետական բյուջեի եկամուտների վրա է ազդում։ Ըստ Ադիբեկյանի տվյալների՝ Հայաստանը տարեկան 4000 օտարերկրյա նոր ուսանող է ունենում, որոնց մեծ մասը Ռուսաստանի հայերն են՝ 700 հոգի, երկրորդ տեղում Ջավախքի հայերն են՝ մոտավորապես նույն թվաքանակի, դրան հաջորդում են ուսանողներ Հնդկաստանից, Պարսկաստանից, արևելյան այլ երկրներից»։ Նրա վստահեցմամբ՝ կրթությունը Հայաստանում գրավիչ է, ինչին նպաստող մի քանի հանգամանքներ կան. «Որակն ու գինը անհամեմատ հարմար են, Հնդկաստանում ցածր կաստաների երեխաներ կան, որոնք այնտեղ չեն կարող սովորել, իրենք փնտրում են երկիր, որտեղ կարող են հանգիստ սովորել՝ էժան գնով։ Այդ առումով՝ Հայաստանը բավականին հարմար է»։ Սոցիոլոգի գնահատմամբ՝ Հայաստանի կրթական համակարգն ունակ է սպասարկել ոչ միայն սփյուռքահայերին, այլ նաև ԱՊՀ երկրների ուսանողներին։ Մանրամասները՝ տեսանյութում