Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ է ՓՄՁ բիզնեսը դուրս գալիս փողոց (տեսանյութ)

Տնտեսություն
harker

2018 թ-ին ուժի մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որի արդյունքում գերփոքր բիզնեսի հիմնադիրները պետք է 5 տոկոս շրջանառության հարկ վճարեն։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի խոսքերով, բիզնեսի ներկայացուցիչները չգիտեն, որ իրենց մոտ արդեն հարկային բեռի բարձրացում է  եղել 0-ից 5 տոկոս։  «Մենք ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտին ասում ենք՝ դու բիզնես հարկից ազատված ես, սակայն քանի որ ծախսերի հաշվառում չես իրականացնում, հաջորդ տարի վճարելու ես 5 տոկոս շրջանառության հարկ՝ արդեն այս տարվա համար»։ Նրա դիտարկմամբ, սա գերփոքր բիզնեսի համար մտահոգիչ է։ «Ինչպես միշտ օրենքը մտնում է ուժի մեջ, ՓՄՁ բիզնեսը հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել իր կյանքում, փորձում է ինչ-որ խողովակներով բարձրացնել իր բողոքը եւ դուրս է գալիս փողոց։ Մինչդեռ փողոց դուրս գալը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ, իսկ դա ամենեւին էլ այդ բիզնեսի նպատակը չէ»։