Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել
Աջակցիր «Ա1+»-ինՍերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին և տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Գուլիստան նահանգում տեղի ունեցած հանքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Հեռագրում մասնավորապես ասված է
․«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Հիշեցնենք, որ Իրանում ածուխի հանքում տեղի ունեցավ պայթյունից առնվազն 35 մարդ է մահացել: 69 հոգի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք պայթյունի զոհերը միայն հանքի աշխատողներն են, թե՞՝ նրանց թվում նաև փրկարարներ կան: