Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեռներում մոլորված քաղաքացին տեղափոխվել է ոստիկանություն

Կարևոր լուրեր Հասարակություն
f3d484a330e8427198c2ed0f0ccf35f2

 

Մայիսի 3-ին, ժամը 03:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի լեռան մոտակայքում և մթության պատճառով չի կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գ. Փ.-ը ընկերոջ հետ մեկնել է Հարթավան գյուղի անասնագոմեր: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Հարթավան գյուղի ավտոճանապարհին գտել են Գ. Փ.-ին, այնուհետև ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին: ԱԻՆ