A
A
Շաքիրան անակնկալի է բերել Խերարդ Պիկեին
Իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն կնկարահանվի իր կնոջ՝ Շաքիրայի նոր տեսահոլովակում: Ինչպես նշում է կատալոնյան Mundo Deportivo թերթը, անվանի ֆուտբոլիստն օգտվելով թիմին տրամադրված հանգստյան օրից, այցելել է նկարահանման հրապարակ, որտեղ ներկայումս պատրաստում են կոլումբիացի երգչուհու նոր երգի տեսահոլովակը: Ուշագրավն այն է, որ Շաքիրան հենց նրան է առաջարկել կատարել աղջկան սիրող տղայի դերը: Ժերար Պիկեն չի կարողացել մերժել իր կնոջը եւ այժմ սպասում է տեսահոլովակի պրեմիերային, որը հեռուստաէկրաններին կհայտնվի մայիսի 26-ին: