Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխան ընկել է գետը

Կարևոր լուրեր Հասարակություն
get3

Մայիսի 1-ին, ժամը 15:07 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտ երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ Շամուտ գյուղի բնակիչ, 2002 թ. ծնված Է. Ք.-ի դին դուրս է բերվել գետից: ...........
ՃՏՊ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին Մայիսի 1-ին, ժամը 13:11-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 4 կմ-ի մոտակայքում «ՎԱԶ 21-06» մակնիշի 53 SL 838 պետհամարանիշի (վարորդ՝ 1999 թ. ծնված Ռ. Մ.) ավտոմեքենան մոտ 8 մ գլորվել է դեպի Մեղրիի գետը և գլխիվայր կանգնել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված և հոսանքազրկել: