Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե «բեզդելնիկ» եք փնտրում, պարոն Իգիթյան, Ձեր թիկունքում նայեք Տարոն Մարգարյան անունով անձնավորությանը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-8-3

«Մեր քաղաքական հակառակորդները Երևանի ավագանու ընտրությունները փորձում են իջեցնել մինչև համատիրությունների, թաղային խնդիրների մակարդակ: Բնականաբար ԵԼՔ դաշինքի նոր սերնդի կառավարիչների թիմը այդ խնդիրների մասին լավատեղյակ է և այդ լավատեղյակ լինելը երևում է մեր եթերներից, մեր թաղային հանդիպումներից, մեր ելույթներից, մեր ծրագրից»,- իր ելույթում նշեց ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը, ավելացնելով, որ իրենց մեղադրում են ընտրությունները քաղաքականացնելու մեջ: ԵԼՔ դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն է անցկացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը Շենգավիթում հանրահավաքի ընթացքում իր ելույթում անդրադարձավ նաև ավագանու անդամ Լևոն Իգիթյանի հայտարարությանը. «Նիկոլ Փաշինյանը մարտի ծանր օրերին ավտոբուսների, տրոլեյբուսների «կռիշներում» վազվզում էր ու գոռում՝ ջարդե՛ք, փշրեք, վառե՛ք…: Ինչքան «բեզդելնիկ» կա, մտել է քաղաքականություն… Իսկ Տարոն Մարգարյանը սիրում է աշխատել, գործով է զբաղված»: «Եթե «բեզդելնիկ» եք փնտրում, պարոն Իգիթյան, Ձեր թիկունքում նայեք Տարոն Մարգարյան անունով անձնավորությանը:  Մանրամասները ՝ տեսանյութում unnamed (9)