Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանի քարոզարշավը Կենտրոնում և Նոր Նորքում (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-16

Կենտրոնի և Նոր Նորքի  բնակիչների հետ հանդիպմանը Տարոն Մարգարյանը ներկայացրել է զարգացման ծրագրերի իր տեսլականն ու խոսել Կենտրոնում  քաղաքապետի թեկնածուն  խոսել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի մասին, ինչպես նաև փոքր կենտրոնի դիմագծի պահպանման հարցի վերաբերյալ։ Նախընտրական ծրագիր՝ հանուն Երևանի Քաղաքային կառավարման գործընթացում լուրջ մարտահրավեր է հնի և նորի համակցումը՝ քաղաքում արդեն առկա տարբեր ժամանակներում կառուցված շինությունների և հանգույցների համապատասխանեցումը ժամանակակից ու մատչելի քաղաքի պահանջներին։ Այս աշխատանքը պահանջում է ժամանակ և հետևողականություն, և մենք շարունակում ենք մեկ առ մեկ հարմարավետ կահավորանք ու մատչելիություն ապահովել բոլոր հանրային վայրերում։ Մենք համոզված ենք, որ եթե քաղաքը հարմար է տեղաշարժման սահմանափակումներ ունեցող մարդկանց համար, ուրեմն հարմար է բոլորի համար։ Մեր տեսլականը հենվում է մարդակենտրոն մայրաքաղաք ունենալու հրամայականի վրա։ Սա արտացոլված է մեր բոլոր ծրագրային դրույթներում։ Քաղաքը բոլորի համար հավասարապես պետք է հարմար լինի ոչ միայն ապրելու և աշխատելու, այլև սովորելու, հանգստանալու, շփվելու համար, ինչը մենք շարունակաբար ապահովում ենք քաղաքային հարմարավետ կահավորանքի ավելացմամբ։ Ծրագրերն ամբողջությամբ՝ այստեղ