Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում կհնչի Կոմիտաս (տեսանյութ)

Հասարակություն
tenor

Մայիսի սկզբին «Տենոր ասոցիացիան» մասնակցելու է Թուրքիայի Սիդե քաղաքում «Հարմոնիա» միջազգային 7-րդ մրցույթին, որտեղ  Մարգար Եղիազարյանի կատարմամբ կհնչի Կոմիտասի «Հով արեք»-ը, «Գարունա»-ն, «Դլե Յաման» և Ալեքսեյ Հեքիմյանի «Իմ Անին»: Ասոցիացիան պաշտանապես գործում է երկու տարի: «Թիմային գաղափար էր՝ ստեղծել կազմակերպություն օգնելու մեր շնորհալի երիտասարդ կատարողներին, որպեսզի ներկայացնեն մեր մշակույթը արտերկրում»,- ասում է ասոցիացիայի նախագահ, Կարեն Զոհրաբյանը։ Լսումներ են անցկացնում երաժշտական դպրոցներում, կոնսերվատորիայում, ընտրում առավել օժտված երեխաներին, երիտասարդներին և հնարավորինս աջակցում: Մարտին Թբիլիսիում կայացած՝ Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդղուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթում չորս տարիքային խմբերում Հայաստանը ներկայացրած հինգ մասնակիցները զբաղեցրին առաջին, երկրորդ մրցանակային տեղերը, իսկ Մարիամ Ալոյանը արժանացավ Գրան պրիի։ «Հայաստանի մասնակիցներն իրենց կատարմամբ հիացրել են ժյուրիի անդամներին, Իտալիայից պրոֆեսորներ էին մոտեցել հայ մասնակցիներին, առաջարկել ուսումը շարունակել իրենց մոտ»,- ասում է ասոցիացիայի նախագահը: Ավելին՝ տեսանյութով