Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» տուգանվել է 800 հազար դրամով

Սպորտ
sport-shirak

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 800 հազար դրամով տուգանել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը, ակումբը փաստաթղթային փաթեթի ներկայացման ժամկետը եւ հոդված 50bis-ով սահմանված դրույթները խախտելու համար տուգանվել է համապատասխանաբար 200 եւ 600 հազար դրամով: Այսօր կայացած կարգապահական նիստի որոշմամբ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Անդրանիկ Ոսկանյանը կարմիր քարտ ստանալու համար որակազրկվել է 2 խաղով, իսկ «Փյունիկի» խաղացող Էմիլ Եղիազարյանը՝ 1-ով: