Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ-որ մեկին դուր չի գալիս տարածաշրջանի անդորրությունը. Վ. Չախալյան

Քաղաքականություն
96923887a9db627308556fc3bd44765d

Ջավախահայ քաղաքական գործիչ, « Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը մտահոգություն է հայտնել անցած գիշեր Ախալխալաքում կատարված դեպքի առնչությամբ։ Փորձել են այրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի երկու ավտոմեքենաները, որոնք կանգնեցված են եղել պատգամավորի սեփական տան դիմաց:     Ուրիշի գույքը միտումնավոր այրելը  հանցավոր և մտահոգիչ արարք է, կրկնակի մտահոգիչ է, և մտորելու տեղիք է տալիս, երբ այդ ուրիշը քաղաքական գործիչ է, իսկ երբ այդ ուրիշն ազգային փոքրամասնությամբ համախումբ բնակեցված տարածքից՝ ներկայացուցիչ է պետության ազգային ժողովում, այս քայլը և հանցավոր և մտահոգիչ և մտորելու տեղիք տվող արարքից զատ, անհանգստացնող և իր մեջ սադրանքի  բաղադրիչներ պարունակող  սպառնալիք է: Սպառնալիք մեզ բոլորիս համար, մարտահրավեր տարածաշրջանի կայունությամբ մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու համար…                                                                                                                             Գրեթե պարզ է, ինչ- որ մեկին դուր չի գալիս մեր տարածաշրջանի անդորրությունն ու խաղաղությունը և ինչ- որ մեկը ջանում է խաթարել այն…     Գիտակցելով այս ամենը , անհրաժեշտություն է զգացվում, որպեսզի

  1. Պատկան մարմինները գործեն ավելի վճռական, լինեն ավելի օպերատիվ  և ժամ առաջ բացահայտեն  իրական հանցավորներին, քանզի այս քայլը ոչ մի դեպքում հնարավոր չէ, դիտարկել կենցաղային հողի վրա, ուրիշի գույքը փչացնել ցանկանալու դեպք: Սա ավելի շատ նման է սադրանքի , սադրանք ուղղված Վրաստան պետության դեմ, սադրանք՝ որը գուցե և նպատակ է հետապնդում մեր  տարածաշրջանը ապակայունացնելու:
  2. Մեր համաքաղաքացիները լինեն համբերատար և զգույշ, ցուցաբերեն առավելագույն զգոնություն, չտրվելով որևիցե  սադրանքի:
Մի բան պարզ է և հստակ , որ մեր տարածաշրջանի կայունությունը, և օր օրի կարգավորվող և ամրապնդվող հայ-վրացական հարաբերությունները, որոշ ուժերի դուր չեն գալիս… Այսօր թուրքական ներթափանցման պայմաններում, տարածաշրջանի ապակայունացումը մեծագույն վտանգ է , անընդունելի է ու դատապարտելի: