Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն ջան, սիրուն չի. Նիկոլ Փաշինյանը՝ Մաշտոցի պողոտայի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-1

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է դիմում ավագանու գալիք ընտրություններում քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մաշտոցի պողոտայի կաթվածահար վիճակին՝ կապված ասֆալտապատման աշխատանքների հետ. «Տարոն ջան, սիրուն չի»։ Բողոքին միացան նաև վարորդները։ «Որոշ մարդկանց դուր է գալիս մարդկանց նյարդերի հետ խաղալը,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով հետևողական լինել ու կոչ անելով տրամադրությունները չգցել։- Երևան ջան, չհուսահատվես, ելք կա»։