Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիսավոր համերգով նշվեց Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը (տեսանյութ)

Հասարակություն
karen-demirchyan

Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85- ամյակին նվիրված համերգը տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգի ընթացքում հնչեցին օպերային և բալետային ստեղծագործություններից հատվածներ, որոնք սիրված էին Կարեն Դեմիրճյանի կողմից։ Ընթացքում ցուցադրվում էին հատվածներ «Տիրի առաքյալը» ֆիլմից, որտեղ Դեմիրճյանի մասին իրենց խոսքն են ասում հայ անվանի արվեստագետներ; Համերգին ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։