Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթեցին

Սպորտ
a1chess-woman-1

Ռիգայում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում ավարտվեցին 6-րդ տուրի պարտիաները: Մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթեցին համապատասխանաբար ռուսաստանցիներ Անաստասյա Տրավկինային եւ Իրինա Ուտյացկայային: Ցավոք, նրանց օրինակին չհետեւեց Հայաստանի գործող չեմպիոնը՝ Մարիա Գեւորգյանը, որը սեւերով պարտվեց ուկրաինուհի Նատալյա Բուկսային: Վեց տուրից հետո Էլինա Դանիելյանը 4,5 միավորով բաժանում է 3-16-րդ տեղերը: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը իրենց ակտիվում ունեն 3,5-ական միավոր, իսկ Մարիա Գեւորգյանը՝ 2,5: Վաղը տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Օլգա Գիրյայի հետ: Մեր մյուս շախմատիստուհիներին բաժին են ընկել հետեւյալ մրցակիցները. Աննա Վարակոմսկա - Լիլիթ Մկրտչյան, Ստավրուլա Ցոլակիդու - Լիլիթ Գալոյան, Մարիա Գեւորգյան – Գովհար Բեյդուլաեւա: