Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

Կարևոր լուրեր Հասարակություն
zatik

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Հիսուսի հրաշափառ հարության տոնը նշում է ապրիլի 16-ին: Այն կոչվում է Զատիկ: Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Զատիկ՚ նշանակում է` զատում, բաժանում, մեղքերից ազատում, վերադարձ առ Աստված: Քրիստոսի խաչելությունից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Հիսուսի մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մեծ սալաքարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, Մարիամ Մաքդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սալոմեն գնում են անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը և զարմանքով տեսնում , որ քարայրի մուտքի սալաքարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Այդ ժամանակ նրանց երևում են 2 հրեշտակներ և ասում. ՙԻնչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն է առել: Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:  Զատկի տոնին մարդիկ իրար բարևում են ոչ սովորական ձևով.ընդունված է այդ օրը բարևի հետևյալ ձևը. -Քրիստոս հարյավ ի մեռելոց: -Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Տոնական ավանդույթի համաձայն՝ Ս. Զատկին ձուն ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան Ճրագալույցից հետո պատրաստում Զատկի սեղանը: Անկախ նրանից տանը ննջեցյալ կա թե ոչ՝ ձու ներկում, իսկ փլավը եփում են չամիչով: Կարմիր ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Գերեզմանատուն գնալը Ս. Զատիկի օրը խստիվ արգելվում է: Հոգեհանգստի եւ գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է՝ այս տարի ապրիլի 17-ին: