A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց առաջին պարտիան
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր անցկացրեց անդրանիկ պարտիան Գերմանիայում մեկնարկած «Գրենկե Չեսս Կլասիկ» շախմատային մրցաշարում: Առաջին տուրում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ: Երկարատեւ պայքարում Լեւոն Արոնյանին չհաջողվեց ստանալ ոչ դիրքային, եւ ոչ էլ նյութական առավելություն: Արդյունքում, հանդիպման 41-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը միավորը կիսեց գերմանացի Մաթիաս Բլուբաումի հետ: Կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը պարտվեց Արկադի Նայդիչին: Վաղը նախատեսված երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: