Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորի կաշառքի գործով նիստը կվերսկսվի        

Հասարակություն
8541f7a4e3f8f97d04499fa9bce03e92

Կաշառք վերցնելու կասկածանքով կալանավորված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով   դատական նիստը կվերսկսվի  ապրիլի 19-ին: Հիշեցնենք, որ  գործը  մակագրվել էր  նոր դատավորի՝ Վաչե Մարգարյանին:  Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործը քննում էր դատավոր Կարեն Մարդանյանը, սակայն նա նշանակվել էր   Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր եւ դադարեցվել էին  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նրա լիազորությունները: Ըստ մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը  1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող  եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել եւ  անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Գումարը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: Կաշառք ստանալը դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: