Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաներն ու երիտասարդները հակադիաբետիկ դեղով անխափան կապահովվեն

Պաշտոնական
9475062b476feb3a1dcafb3f933f2414

Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Խնդրի կարգավորման նպատակն է պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2017-2019թթ. անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը 100 տոկոսով: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում  շաքարային դիաբետով հիվանդների թիվն տարեցտարի աճում է։ ՀՀ-ում  2016թ.-ին մինչև 18 տարեկան դիաբետ ունեցող հիվանդների տարեկան աճը 2015թ.-ի հետ համեմատ կազմել է 8 տոկոս, իսկ  18-22 տարեկաններինը՝ 14,4 տոկոս: