Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե մենք ունենք դեֆիցիտային բյուջե, մեր պարտքը պետք է աճի. Վարդան Արամյան (տեսանյութ)

Հասարակություն
vardan-aramyan-1

Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի թիրախավորենք երկարաժամկետ կայուն տնտեսական աճը: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ու հավելեց, որ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ունենալու համար, պետք է զարգացնել կապիտալի շուկան. «Եթե մենք ունենք կապիտալի զարգացած շուկա, եթե ունենք տնտեսվարողներ, որոնք հայտնվում են կապիտալի շուկայում, դա նշանակում է, որ նրանք ավելի թափանցիկ են ավելի մրցունակ են»,- նշեց նախարարը: Անդրադառնալով բյուջեի դեֆիցիտին՝ նախարարը նշեց. «Եթե մենք ունենք դեֆիցիտային բյուջե, մեր պարտքը պետք է աճի: Ներքին պարտքն ամեն դեպքում աճելու է այն մասով, որ ունենք դեֆիցիտային բյուջե և առաջիկա տարիներում էլ ունենալու ենք դեֆիցիտային բյուջե: Հարցը, թե ներքին պարտքե՞րն են ավելի լավ, թե՞ արտաքին պարտքը, այլ` հավասար պայմաններում, ներքին պարտքն ավելի լավ է, որովհետև դա քո ռեզիդենտների ձեռքում է կենտրոնացած և մուլտիպլիկատիվ էֆեկտը շատ ավելի լավ է, որովհետև գումարները քո տնտեսությունից դուրս չեն հոսում, քո ռեզիդենտների մոտ են կուտակվում: Բայց ամեն դեպքում, եթե մենք ունենք դեֆիցիտային բյուջե, մեր պարտքը պետք է աճի»,- ասաց Վարդան Արամյանը: Հարցին, թե որտեղից է Հայաստանը ակնկալում ներդրումներ, հաշվի առնելով, որ Ռուսաստանում դեռ լուրջ տնտեսական խնդիրներ կան՝ նախարարը պատասխանեց. «Հայաստանը Ռուսաստանի համար բավականին փոքր տնտեսություն է եւ այնտեղի գումարները մեզ համար զգալի նշանակություն ունեն: Այստեղ մեկ այլ տեսանկյունից պետք է նայենք,  ներդրողներին հիմնականում երկու կարեւորագույն ցուցանիշ է հետաքրքրում` ռիսկերն ու վերադարձելիությունը եւ բնականաբար՝ հեռանկարայնությունը: մենք մի քանի անգամ արդեն ասել ենք, որ ՀՀ-ն  կարող է ծառայել, որպես հարթակ՝ կապելու ԵԱՏՄ-ն հարավային միջանցքի երկրների հետ, եւ քանի որ մենք ունենք GSP+ համակարգ, դա արդեն գայթակղիչ է»,- վստահեցրեց նա: