Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական բուհերը կանդամակցեն ENQA ընտանիքին (տեսանյութ)

Հասարակություն
9630a53f917882dfc73553fa134cf153

Հայաստանը՝ ի դեմս Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) անդամ։ Այդ մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը։ «Անդամակցությունը հնարավորություն է տալիս հայկական բուհերին անդամակցություն ENQA ընտանիքին, որի շնորհիվ նրանց կողմից տրամադրվող հավատարմագրերը ճանաչվում են բոլոր անդամ երկրներում,- ասաց նա։- Անցնելով հավատարմագրումը՝ բուհը ստանձնում է կամավոր  պարտականություն մշտապես բարելավել իր կողմից մատուցված կրթական ծառայությունները, ակադեմիական միջավայրը և իր ստանձնած հետազոտական աշխատանքները»։ Վարուժան Ավետիքյանի խոսքով, Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որին շնորհվել է ENQA լիիրավ անդամակցություն։ Նախկին խորհրդային երկրներից ընդամենը 5-ն են անդամակցում այդ կառույցին։ Ներկա պահին հավատարմագրված  է 18 բուհ, որոնցից 5-ը մասնավոր են, մի քանի պետական ու մասնավոր բուհեր էլ հավատարմագրման փուլում են։   ENQA չափանիշներին համապատասխանումը հնարավորություն կստեղծի նաև կրճատել թողարկած կադրերի և աշխատաշուկայի պահանջարկի միջև տարբերությունը։ 2000թ.-ին հիմնված ցանցը միավորում է 40-ից ավելի որակի ապահովման գործակալությունների։ Նպատակն է խթանել համագործակցությունը կրթության որակի ապահովման ոլորտում։