A
A
ԱԻՆ-ում անօրինական ճաշարան է գործել
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, դադարեցվել է ԱԻՆ շենքում՝ անօրինական, առանց պայմանագրի գործող ճաշարանի գործունեությունը: Այս մասին տարածված տեղեկատվությունը ճշտելու համար դիմեցինք ԱԻ նախարարություն։ ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին տեղեկատվությունը՝ նշելով, որ առանց պայմանագրի անօրինական հիմունքներով գործող ճաշարանի գործունեությունը կասեցվել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի կարգադրությամբ: Գործն ուսումնասիրվում է պատկան մարմինների կողմից: Նախարարությունը հայտարարելու է մրցույթ, որին կարող են մասնակցել համապատասխան ծառայություն մատուցող ընկերությունները՝ ԱԻՆ աշխատակիցներին բարձրակարգ սնունդով ապահովելու նպատակով: