Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը դեռեւս բուժում է վնասվածքը

Սպորտ
alex

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2017թ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 7 քաշային կարգերում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:  Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ այս անգամ նպատակահարմար չի համարել մրցավայր տանել գերծանր քաշային ըմբիշի: Նա առայժմ հրապարակել է վեց մասնակիցների անունները: Նրանք են՝ Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Իսկ ահա մեր վերջին մասնակիցը հայտնի կդառնա ապրիլի 25-ին, հայտերի ներկայացման վերջին օրը: Եթե օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չհասցնի լիարժեք բուժել ծնկի վնասվացքը, ապա 98 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Շահինյանը:     Լեւոն Ջուլֆալակյանը նաեւ տեղեկացրել է, որ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) բաց է թողնելու առաջնությունը, քանի որ նա առանձին պատրաստվում է Տալինում անցկացվող ամենամյա հուշամրցաշարին: