Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդգար Մանուչարյանի թիմը մտել է եզրափակիչ

Սպորտ
unnamed-34

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն իր թիմի՝ «Ուրալի» կազմում, մտել է Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Այսօր կայացած կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Եկատերինբուրգը ներկայացնող ակումբը սեփական դաշտում ընդունեց Կազանի «Ռուբինին» եւ հաղթեց 2:1 հաշվով: Էդգար Մանուչարյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 35-րդ րոպեին փոխարինման մտավ եւ խաղաց մինչեւ հանդիպման ավարտը: Եզրափակիչում «Ուրալը» կհանդիպի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, որը պայքարից դուրս է բերել «Ուֆային»: գավաթի խաղարկության վերջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին, Սոչիում: