Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախցի մարզիկները՝ պրոֆեսիոնալ մրցումներին

Սպորտ
a1

ՀՀ Մուայթայի (թայլանդական բռնցքամարտ) ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի նախաձեռնությամբ ապրիլի 14-17-ը Երևանում տեղի է ունենալու Մուայթայի միջազգային մրցաշար: Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը  և  նշել,  որ միջազգային   մրցաշարին   մասնակցելու  են  նաև  արցախցի  մարզիկները: a2 ՀՀ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին Երևանում տեղի է ունենալու մարտեր առանց կանոնների պրոֆեսիոնալ մրցումները: Արցախի «Արմֆայթինգ» պրոֆեսիոնալ ֆեդերացիայի հավաքականի գլխավոր մարզիչ, մարզիկ  Արմեն Հայրապետյանն այս մասին ասել է. «Արցախից  մրցումներին մասնակցելու  եմ   ես, Էդվարդ  Հակոբյանը, Արսեն  Ադամյանը  և  Ալբերտ  Աղաջանյանը»: