A
A
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը առաջադիմել է 18 հորիզոնականով
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն անցած ամսվա համեմատ առաջադիմել է 18 տեղով եւ այժմ 527 միավորով զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը: Մեր թիմի առաջիկա մրցակիցները զբաղեցնում են հետեւյալ տեղերը.
- Լեհաստան՝ 1183
- Ռումինիա՝ 676
- Դանիա՝ 657
- Չեռնոգորիա՝ 560
- Ղազախստան՝ 325