Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրսան Իլյումժինովը պատրաստվում է 30 մլն դոլար ներդնել շախմատում

Սպորտ
sport-fide

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը որոշել է շախմատը դարձնել երկրագնդի թիվ մեկ մարզաձեւը: Մասնավորապես, նա պատրաստվում է ԱՄՆ-ում, Բելգիայում եւ Հարավային Կորեայում ստեղծել բարեգործական հիմնադրամներ, որոնք պետք է փորձեն շախմատը ներգրավել աշխարհի բոլոր երկրների կրթական համակարգերում: Այդ նպատակով ռուսաստանցի գործարարը մտադիր է տրամադրել 30 մլն դոլար՝ 10-ական յուրաքանչյուր հիմնադրամին: «Մենք բավական աշխատանք ենք կատարել, ավելացրել ենք ազգային ֆեդերացիաների քանակը, շախմատում ներդրել ենք տեխնիկական նոր միջոցներ: Մեր առջեւ նպատակ է դրված շախմատ խաղացողների թիվն հասցնել 1 միլիարդի», - իր հրապարակած հատուկ նամակում նշել է Կիրսան Իլյումժինովը: Թե որքանով դա կհաջողվի ՖԻԴԵ-ի նախագահին, դժվար է ասել, սակայն հասարակ հաշվարկը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր շախմատիստի վրա նա պատրաստվում է ծախսել 0.003 դոլար: