Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները շարունակեցին հաղթարշավը

Սպորտ
sport-chess-1

Հայաստանի շախմատիստները շարունակում են գերազանց հանդես գալ Դուբայում ընթացող բաց մրցաշարում: Երեկ կայացած 2-րդ տուրում մեր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Քոթանջյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան եւ պահպանեցին իրենց տեղն առաջատարների խմբում: Իսկ ահա մեր չորրորդ մասնակիցը՝ 12-ամյա Էդուարդ Հակոբյանը, ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ վաստակեց առաջին կես միավորը: Այսօր նախատեսված 3-րդ տուրում մեր շախմատիստներին համեմատաբար բարդ մրցակիցներ են բաժին հասել: Վլադիմիր Հակոբյանը սեւերով կմրցի բրազիլացի գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերի հետ: Գաբրիել Սարգսյանը նույն խաղաքարերով կմրցի չինացի Քսյանգյու Քսյուի հետ, Տիգրան Քոթանջյանը կփորձի սպիտակներով հաղթել հնդիկ Աբհիջեթ Գուպտային: Էդուարդ Հակոբյանը ուժերը կչափի ֆիլիպինցի Ռոլանդոյի հետ: