A
A
«Արսենալի» երկրպագուները փակել են Արսեն Վենգերի ճանապարհը
Լոնդոնի «Արսենալի» երկրպագուներն այսօր հավաքվել են թիմի մարզաբազայի մոտ եւ փակել բոլոր ճանապարհները: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, նրանք ցանկացել են թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին զրկել մարզում անցկացնելու հնարավորությունից: «Վենգեր հեռացիր, Ալեքս՝ մնա». Երկրպագուներն այսպիսի պաստառներ են փակցրել մարզաբազայի մուտքի մոտ: Նրանք ակումբի ղեկավարներից պահանջում են նոր պայմանագիր չկնքել ֆրանսիացի մասնագետի հետ եւ տրանսֆերի չհանել չիլիացի հարձակվող Ալեքս Սանչեսին: Արսեն Վենգերին, այնուամենայնիվ, հաջողվել է մտնել մարզաբազա եւ մասնակցել նախախաղային մամուլի ասուլիսին: Նա հայտարարել է, որ չի վախենում երկրպագուներից եւ պատրաստ է աշխատել ինչպես կատարյալ, այնպես էլ լարված պայմաններում: