Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է 2017 թվականի ՀՀ նետաձգության դաշտային առաջնությունը

Սպորտ
netadzig

Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացել է 2017 թվականի նետաձգության Հայաստանի Հանրապետության դաշտային առաջնությունը, որին մասնակցել են 18 տղա և 6 աղջիկ: Աղջիկների պայքարում առաջնության հաղթող է դարձել Հայկուհի Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), երկրորդ տեղը զբաղեցրել է Մանե Սահակյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ երրորդ տեղը՝Մերի Մխաջրջյանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Շահնազարյան): Տղաների առաջնությունում հաղթել է Սամվել Խաչատրյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան), երկրորդ տեղը գրավել է Վասիլ Շահնազարյանը (անձնական մարզիչ` Անդրանիկ Շահնազարյան), իսկ երրորդ տեղը՝ Գևորգ Հազարումյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան): Հայ նետաձիգները ապրիլի 16-23-ը Հունաստանում մասնակցելու են նետաձգության երիտասարդների և պատանիների, ապրիլի 24-30-ը՝ Լեհաստանում մեծահասակների Եվրոպայի գավաթների խաղարկություններին, ինչպես նաև հունիսի 6-11-ը Թուրքիայում անցկացվելիք աշխարհի գավաթի երկրորդ փուլի խաղարկությանը: ՀՀ սպորտի նախարարություն