Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը տարեկան զեկույց և հաղորդում է հրապարակել

Պաշտոնական
arman-tatoyan

Հրապարակվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի տարեկան հաղորդումը եւ կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը  Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի պահանջների` այսօր հրապարակվել են 2016 թվականի ընթացքում ՀայաստանիՀանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքներիեւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաեւՀայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստվել է նաեւ արտահերթ զեկույց2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ: Այն իրենից ներկայացնում է ուղեցույցային նշանակության փաստաթուղթ, որի հիմքում դրված են ինչպես բողոքների քննարկման ու փաստահավաք աշխատանքների, այնպես էլ մոնիտորինգային գործունեության եւ լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքեր: Այդ արտահերթ զեկույցը կհրապարակվի առաջիկայում: Այսօր հրապարակված տարեկան հաղորդման ու կանխարգելման մեխանիզմի տարեկանզեկույցի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով: Զեկույցներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումներով.   http://www.pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/publications/1d00933291ab30e1baa1fcb722efb766.pdf   http://www.pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/publications/107efea7ef699b67309a61ffdf8d0f1e.pdf    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ