Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զույգ եղբայրներն ամեն ինչ անում են միասին (տեսանյութ)

Հասարակություն
Lazaryan-exbayrner.mp4_snapshot_00.00_2017.03.27_12.52.12

Լազարյան եղբայրները դեռ մանկուց ամեն բան միասին են անում. ծնվել են նույն օրը, սովորում են նույն դասարանում, զբաղվում են միևնույն մարզաձևով, անգամ սանրվածքներն են նույնը։ Սոսը Street Workout- ով սկսել է զբաղվել 9- րդ դասարանից, երբ պատրաստվում էր ֆիզկուլտուրայի ավարտական քննությանը։ Այդ մարզաձևով զբաղվող տղաները նրա մեջ մեծ պոտենցիալ նկատելով հրավիրել են իրենց հետ մարզվելու։ Մեկ տարի անց Սարգիսը նույնպես սկսել է զբաղվել այդ մարզաձևով; Սոսը նշում է, որ ընտանիքի անդամներով են համոզել վերջինիս նույնպես սպորտով զբաղվել. «Տանեցիներով համոզում էինք,վերջը հավեսի ընկավ»։ Սոսի կարծիքով Սարգիսն իրեն զիջում է ֆիզիկական պատրաստվածությամբ, սակայն տեխնիկապես Սարգիսն ավելի ուժեղ է, նույն կարծիքին է նաև եղբայրը։ Երկուսն էլ որոշել են ընդունվել  ավիացիոն ինստիտուտ, այս համընկնումը Լազարյանները բացատրում են նրանով, որ երկուսն էլ ուժեղ են հատկապես ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից։ Ավելին՝ տեսանյութով